Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Մամեդ Նովրուզ օղլու Ալիեւի՝ Իսպանիայի Թագավորությունում եւ Անդորայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին փաստաթուղթը։

Բացի այդ, մեկ այլ հրամանով դեսպանի պարտականություններից ազատվել է նաեւ Թուրքմենստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլհան Բահադուր օղլու Հուսեյնովը։