Լուգանսկի հիվանդանոցում թթվածնի բալոնի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթ մարդու։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել եւս հինգ կենդանի մնացած մարդկանց։
Լուգանսկ ժամանած Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի խոսքով, փլատակների տակ դեռեւս վեց-ութ մարդ կարող է գտնվել։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 18-ին հինգ հարկանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը թթվածնի արտահոսքն է եղել։
Ուկրաինայի նախարարների կաբինետը կատարվածի մանրամասներն ուսումնասիրող եւ տուժածներին օգնություն ցուցաբերող հատուկ հանձնաժողով է ձեւավորել։




























