Ամերիկյան Վիրջինիա նահանգում՝ Լինչբուրգ քաղաքից ոչ հեռու, անհայտ տղամարդը գնդակահարել է ութ հոգու:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 12-ին:

703 մայրուղում հրաձգության լուրը ստանալուն պես դեպքի վայր է ժամանել պարեկային ուղղաթիռը: Տեսնելով ոստիկաններին՝ չարագործը կրակ է բացել ուղղաթիռի ուղղությամբ եւ թաքնվել: Արդյունքում ուղղաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել: Ներկայումս շրջափակված է ողջ տեղանքը: Reuters-ի տվյալներով, նահանգի իշխանությունները փակել են նաեւ հարեւան դպրոցը:

Չարագործին բռնելու համար ոտքի են հանվել 100 ոստիկաններ: