Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր արձանագրությունները: Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը ստացել է 35,32 տոկոս ձայն (8 մլն 686 հազար մարդ), վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 25,05 տոկոս (6 մլն 159 հազար մարդ), հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Այս կերպ, Յանուկովիչը Տիմոշենկոյից առաջ է անցել 10,27 տոկոսով:

Մյուս թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Սերգեյ Տիգիպկո- 13,06%, Արսենի Յացենյուկ– 6,96%, Վիկտոր Յուշչենկո — 5,45%, Պյոտր Սիմոնենկո – 3,55%, Վլադիմիր Լիտվին – 2,35%, Օլեգ Տյագնիբոկ – 1,43%, Անատոլի Գրիցենկո – 1,2%, Իննա Բոգոսլովսկա – 0,41%, Ալեքսանդր Մորոզ – 0,38%, Յուրի Կոստենկո – 0,22%, Լյուդմիլա Սուպրին – 0,19%, Վասիլի Պրոտիվսիխ – 0,16%, Ալեքսանդր Պաբատ – 0,14%, Սերգեյ Ռատուշնյակ – 0,12%, Միխայիլ Բրոդսկի – 0,06%, Օլեգ Ռյաբկո – 0,03%.

Որեւէ թեկնածուի չեն աջակցել ընտրողների 2,2 տոկոսը (542 հազար մարդ): Պաշտոնական տվյալները հայտարարվելու են հունվարի 27-ին: