Հյուսիսարեւմտյան Չինաստանում չդադարող ձյան եւ քամու պատճառով շուրջ 4 հազար մարդ է մնացել Տաչեն քաղաքի երեք հիմնական մայրուղիներին։

Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, հարկադրաբար կանգառել են 310 ավտոբուսներ։

Քամին ուղեկցվում է -20 աստիճան ցրտով, տեսանելիությունը զրոյի է հավասարվել։

Վատ եղանակները Սինցզյանում շարունակվում են դեկտեմբերից։ Չինական Ալթայում ջերմաչափի սանդղակն իջնում է մինչեւ -45.7 աստիճան։ Կան զոհեր, հարյուրավոր մարդիկ ցրտահարվել են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։