Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդում հայտարարել է, որ չի բացառում Բալկաններում նոր պատերազմի բռնկումը: Տադիչի հայտարարությունը հատկապես ուղված էր Խորվաթիայի նախագահ Ստեփան Մեսիչի այն հայտարարությանը, որ եթե Սերբիայի իշխանությունները Բոսնիա ու Հերցոգովինայում անկախացման հանրաքվե անցկացնեն, ապա անհրաժեշտ կլինի ռազմական միջամտություն:

Սերբիայի նախագահն անթույլատրելի է համարել այդ բնույթի հայտարարությունները: Նրա խոսքով, Սերբիան կտրականապես դատապարտում է Մեսիչի «ռազմատենչ եւ չհիմնավորված» հայտարարությունը. «Բոսնիա եւ Հերցոգովինայի նկատմամբ ուժ կիրառելու սպառնալիքները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ»:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բելգրադը հավատարիմ է մնում իր հիմնական պարտականություններին եւ համագործակցում ու բարիդրացիական հարաբերություններ է զարգացնում Խորվաթիայի հետ։