Ամերիկյան որոնողա-փրկարարական անձնակազմերը հայտնաբերել են Միջերկրական ծովում վթարի ենթարկված եթովպիական Boeing-737 ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի վայրը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ները, «Սեւ արկղերը» գտնվում են 500 մետր խորության վրա՝ լիբանանյան ափից մոտ 3 կմ հեռավորությամբ: Այսօր դրանք հանվելու են ջրից՝ ջրասուզակների օգնությամբ:
Փորձագետները հույս ունեն, որ անձնակազմի խոսակցությունները կօգնեն բացահայտել պատճառը, թե ինչու օդաչուն չի լսել ավիադիսպետչերին եւ մեքենան ուղղել է փոթորիկի ուղղությամբ: Արդյունքում օդանավին հարվածել էր կայծակը, այն բոցավառվել էր եւ ընկել ջուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բեյրութ-Ադիս Աբեբա չվերթի Boeing-737 օդանավը հունվարի 25-ի առավոտյան կործանվել էր Միջերկրական ծովի վրա: Ինքնաթիռը կորել էր ռադարներից թռիչքից մի քանի րոպե անց: Օդանավում եղել են 92 հոգի՝ 83 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Ներկայումս հայտնաբերվել են միայն 60-ի դիակները:



























