Վրաստանի պաշտպանության նախարարն անընդունելի է համարում քաղաքացիական օդանավերը կործանելու սպառնալիքները: Այդ մասին Իրակլի Ալասանիան հայտնել է այսօր՝ մարտի 7-ին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ցանկացած բանական մարդու համար նման գաղափարն անընդունելի է», - ասել է Ալասանիան: Նա հավելել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ ընդգծվել է, որ բոլոր հակամարտությունները  պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, որի համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի պաշտոնատար շատ անձինք բազմիցս հայտարարել են Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական օդանավերը կործանելու իրենց մտադրության մասին: