Եգիպտացի որսագողերը կերել են արագիլին, որը կալանավորվել էր «լրտեսության կասկածանքով»:
Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ Եգիպտոսի հարավում գտնվող Քենա նահանգում արագիլ են բռնել, որի ոտքին կասկածելի սարք է ամրացված եղել: Արագիլին բռնած տղամարդն թռչունին հանձնել էր ոստիկաններին:
Եգիպտոսում արագիլի են կալանավորել, որին կասկածել են լրտեսության մեջ
Բնության պաշտպանության եգիպտական կազմակերպությունն (VCE) Facebook-ի իր էջում սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Ասունա արգելոցի աշխատակիցների միջամտության շնորհիվ արագիլին ազատ են արձակել, սակայն շուտով թռչունին սպանել են որսագողերը, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, սպիտակ արագիլը սպանվել է Նեղոսի կղզիներից մեկում եւ նրան կերել են, քանի որ դարեր շարունակ Նուբի անապատի բնակիչները արագիլ են որսում, որն օգտագործում են սննդի մեջ:




























