Հայաստանում նոյեմբերի 20-25-ը անցկացվել է «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» օլիմպիադայի տեղեկատվական փուլը, որին մասնակցել են Երեւանի եւ Գյումրիի ավարտական դասարանների 400-ից ավելի դպրոցականներ:
Օլիմպիադայի համակարգողն է «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը:
Օլիմպիադայի ընտրական փուլի հաղթողները իրավունք կստանան ՌԴ 10 առաջատար տեխնիկական բուհերում ուսանելու՝ Ռուսաստանի պետբյուջեի հաշվին:
Օլիմպիադայի առաջին փուլի անցկացմանն աջակցել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը եւ Գյումրիի կրթության վարչությունը:
Ընտրական փուլը կկայանա 2014թ. գարնանը՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:





























