17 տարի անց ճապոնական Bandai ընկերությունը վերսկսել է տամագոչիի արտադրությունը: Եթե նախորդ տարբերակների դեպքում հնարավոր էր հոգ տանել միայն մեկ կենդանու մասին, ապա նոր Tamagotchi Friends խաղը թույլ է տալիս մեծացնել միանգամից մի քանի կենդանիների, փոխանցում է The Telegraph-ը:
Նոր վիրտուալ կենդանու գինը, որը պետք է Եվրոպայում հայտնվի արդեն հաջորդ տարվա սկզբին, կկազմի մոտ 24 դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Աշխարհի առաջին տամագոչիները, որոնք թողարկվել են դեռեւս 1996-ին, աննկարագրելի մեծ հաջողություն են ունեցել՝ ապահովելով 80 միլիոն միավոր վաճառք:





























