Բաշկիրիայում երկու ոստիկաններ, յուրաքանչյուրն իր մեքենայով, Ուֆա-Օրենբուրգ մայրուղու վրա, վրաերթի են ենթարկել նույն թոշակառուին: Այս մասին հաղորդում է ՆԳՆ հանրապետական վարչության կայքը:

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 26-ի առավոտյան, երբ դեռ մութ է եղել: Ոստիկանության աշխատակիցն իր սեփական «ՎԱԶ-111730» մեքենայով ընթանալիս չի նկատել 66-ամյա տղամարդուն, որը մայրուղին հատում էր չնախատեսված տեղով: Նշվում է, որ վարորդը սթափ չի եղել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ոստիկանի մեքենայի հետեւից ընթանալիս է եղել Chevrolet Cobalt մեքենան, որի ղեկին նույնպես ոստիկանության աշխատակից է եղել:

Թոշակառուն ստացված վնասվածքներից տեղում մահացել է: