Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի «Հարմոնիա» հիվանդանոցում 15-ամյա աղջիկ է մահացել աբորտից հետո: Բժշկական փաստաթղթերի համաձայն՝ վիրահատության ընթացքը հաջող է անցել, բայց հետո բարդություններ են ի հայտ եկել:

Հաղորդվում է, որ աբորտի համար աղջկան հիվանդանոց է բերել մայրը: Վիրահատական միջամտությունը տեղի է ունեցել ընդհանուր նարկոզով: Ոստիկանությունը պատրաստվում է ստուգել, թե արդյոք աղջիկը չի՞ մահացել դեռ վիրահատության ժամանակ, հաղորդում է «ԱԻՖ»-ը:

Բացի դրանից, դատախազության մոտ հարցեր են առաջանում նաեւ անչափահասի հղիության հետ կապված: