Հայաստանի փաստաբանների պալատը՝ պալատի երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ, 2013թ. նոյեմբերի 30-ին քաղաքացիներին կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն։

ՓՊ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդատվությունը կտրամադրեն Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը եւ երիտասարդական խորհրդի անդամները փաստաբանների պալատի շենքում (ք. Երեւան, Զաքիյան 3) ժամը 11.00-15.00։