Թաիլանդում ընդդիմադիրները գրավել են թագավորության 77 նահանգներից 24-ը: Հարավային Սոնգկհլա նահանգում ընդդիմադիրների կողմն է անցել նահանգապետ Գրիսադա Բունրաչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թաիլանդական լրատվամիջոցներին:
Ակցիային մասնակցելու է նաեւ նահանգապետի պահակախումբը:
14 նահանգներում ընդդիմադիրները շրջափակել են տեղական քաղաքապետարանները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ Թաիլանդում ընդդիմության առաջնորդի կոչով այսօր հազարավոր ցուցարներ դուրս են եկել Բանգկոկում նախարարությունների շենքերի վրա «խաղաղ գրոհի»:
Զանգվածային ցույցերին մասնակցում է 100-400 հազար մարդ: Ցուցարաներների նպատակն է 2006թ.-ին ռազմական հեղաշրջումից հետո տապալված նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի կրտսեր քույր՝ վարչապետ Յինգլակ Չինավաթի ու նրա կառավարության անհապաղ հաժարականը:



























