«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ նախագահ Արամ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 27-ին հյուրընկալվել են ԱՄՆ` այնուհետեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներում:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, ներքաղաքական եւ տարածաշրջանային, այդ թվում` արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի:




























