Պեկինում հանուն մաքուր օդի քաղաքի իշխանությունները փակել են փողոցային հարյուրավոր սննդի կետեր, հաղորդում է Reuters գործակալությունը:

Իշխանություններն առգրավել են 500 մետաղական վառարաններ ու ոչնչացրել, որպեսզի այլեւս դրանք չօգտագործեն: Չինական խորովածանոցներում հիմնականում աշխատում էին Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի ույղուր մահմեդականներ:

Շրջակա միջավայրի չինացի պաշտպանների խոսքով՝ Պեկինի բնակիչները դժգոհում էին ծխից ու խորովածանոցների հոտից: Ակտիվիստները համարում են, որ այնպիսի գլոբալ խնդրի դեմ պայքարն, ինչպես օդի աղտոտումն է, ավելի ծավալուն միջոցառումներ է պահանջում, հաղորդում է Lenta.ru-ն:

Քաղաքային իշխանությունները փորձում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի նվազեցնեն օդի աղտոտման մակարդակը. նրանք արգելել են վարորդներին աշխատանքային շաբաթվա մեկ օր դուրս գալ քաղաքի փողոցներ՝ կախված այդ օրը մեքենաների քանակից: