Սպիտակ տան կայքում միջնորդագիրը, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Նախարարների կաբինետի դեմ, հավաքել է ավելի քան 20 հազար ստորագրություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եթե Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում չստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, միջնորդագիրը ստորագրողները կպահանջեն պատժամիջոցներ կիրառել ուկրաինական նախագահի ու նախարանների կաբինետի անդամների հանդեպ:

Այս պահին նախաձեռնությանն աջակցում է 20 490 մարդ, ընդ որում, ԱՄՆ-ի վարչակազմի քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչեւ  դեկտեմբերի 26-ը հավաքել ընդհանուր առմամբ 100 000 ստորագրություն: