Հայաստանի իշխանությունները դրական դրական ակնկալիքներ ունեն Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովից։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ նոյեմբերի 27-ին լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Լցվեք համբերությամբ, մեկ օր անց ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանն ինչ է ստորագրելու Վիլնյուսում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Վիլնյուսում նա մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ Հանրապետության նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:





























