Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հեռացվել է Իտալիայի Սենատից՝ վերջինիս անդամների մեծ մասի որոշմամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քվեարկության ընթացքում Բեռլուսկոնիին հեռացնելու որոշմանը կողմ է քվեարկել 192 սենատոր, դեմ՝ 113-ը, երկուսը ձեռնպահ են մնացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները հավաքվել են նրա հռոմեական նստավայրի մոտ՝ ի նշան բողոքի այսօր սենատում կայանալիք քվեարկության՝ կապված նրան սենատի կազմից հեռացնելու դեմ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Բեռլուսկոնին դատապարտվել էր չորս տարվա պայմանական ազատազրկման ֆինանսական խարդախությունների համար: Իտալիայի օրենսդրությամբ, Բեռլուսկոնին այժմ չի կարող առաջադրվել խորհրդարանում:



























