Ռուսաստանը չի ցանկանում տեսնել հզոր Հայաստան կամ Ուկրաինա: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ուկրաինացի տնտեսագետ Բորիս Կուշնիրուկը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն իր կայսերապաշտական հոգեբանությունից կփորձի ամեն կերպ խնդիրներ ստեղծել երկրների համար, որոնք հրաժարվում են իր հետ ինտեգրացումից: Իսկ վտանգը, որ Ուկրաինան կդառնա Եվրամիության ապրանքների շուկա, անհիմն է: «Նման հետազոտությունները պայմանավորված են դրանց ֆինանսավորմամբ»,- հայտարարել է Կուշնիրուկը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի ագրարային սեկտորը ԵՄ հետ ասոցացումից կշահի: «Ինչ վերաբերում է մեքենաշինությանը, այսինքն դրա որոշակի հատվածներին, որոնք կապված են ռուսական արդյունաբերության հետ, դրանք են ավիացիոն ու այլ սեկտորները: Հրաժարվել դրանցից անհնար է»,- նշել է տնտեսագետը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանին ձեռնտու չէ այդ ոլորտներում սեփական արտադրության մեջ ներդրումներ կատարել:

«Ռուսաստանn ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայի համար խնդիրներ ստեղծի, ընդ որում անկախ նրանից, արդյոք Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիր, թե ոչ: Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ կայսրության սկզբունքին: Իսկ կայսրությունը շահագրգռված չէ, որպեսզի նրա հարեւանությամբ հզոր պետություններ գտնվեն: Սա վերաբերում է  Ուկրաինային եւ Հայաստանին»,- ավելացրել է տնտեսագետը: Այն հարցին, թե արդյոք այդպիսի խոչընդոտներ կարող են լինել տուրքերը կամ Ռոսպոտրբնադզորի արգելքները, տնտեսագետը պատասպանել է, որ բազմաթիվ մեխանիզմներ կարելի է մտածել:

Բացի այդ նա հավելել է, որ ուկրաինական ապրանքների պահանջարկը կնվազի նույնիսկ այն դեպքում, եթե Ուկրաինան անդամակցի Մաքսային միությանը: «Ռուսաստանի ՀՆԱ –ն դեռ դրական է, բայց դա ապահովում են առեւտուրն ու ծառայությունները, իսկ արդյունաբերության հատվածում անկում  է նկատվում:  Ռոսստատի տվյալների համաձայն՝ առաջին ինն ամիսների ընթացքում աճը զրոյական էր, իսկ հոկտեմբերին, 2012թ.-ի հոկտեմբերի համեմատ անկումը կազմել է 0.6 տոկոս: Նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհում էներգիակիրների գները շարունակում են մնալ զրոյական մակարդակի վրա », - ասել Կուշնիրուկը: Սակայն կան դրանց կրճատման էական նախադրյալներ, ավելացրել է  նա: «Եվրոպան եւ ԱՄՆ - ն կկարողանան հաղթահարել ճգնաժամը միայն էներգիայի սպառման էական նվազեցման դեպքում: Իսկ դա կնվազեցնի էներգիակիրների պահանջարկն ու դրանց գները», - հայտարարել է տնտեսագետը:

Այն հարցին, թե արդյոք ուկրաինացի արտահանողների համար բարդություններ չի առաջացնի ազգային ստանդարտների համապատասխանեցումը եվրոպականին, Կուշնիրուկը պատասխանել է, որ դա լուրջ խնդիր է, սակայն Ուկրաինան այլընտրանք չունի, եթե նա ցանկանում է դուրս գալ շուկա Ռուսաստանի սահմաններից դուրս. «Իհարկե, տրամաբանական կլիներ այդ դեպքում Եվրամիությունից աջակցություն սպասել: Սակայն անհրաժեշտ է սա անել, որպեսզի նվազի Ռուսաստանում մեր ապրանքների պահանջարկի կրճատման վտանգը»,- նշել է Կուշնիրուկը: Նրա կարծիքով՝ դժվար թե ստանդարտների տարբերությունը ապրանքների փոխադրումների վրա: «Եթե ԵՄ ստանդարտներին համապատասխան  եվրոպական ապրանքներն առանց լուրջ բարդությունների հայտնվում են Ռուսաստանում, ուկրանականը նույնպես խնդիրներ չի ունենա»,- հավելել է տնտեսագետը: