17-ամյա Արման Բ.-ն նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերին իր ծանոթ Սամվելին Մազմանյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում օրավարձով տվել է իր «Այփադ 4G» համակարգիչը, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ վերջինս խարդախությամբ եւ իր վստահությունը չարաշահելու միջոցով չի վճարում մոտ 12 օրվա գումարները եւ տիրացել է համակարգչին` պատճառելով մոտ 280.000 դրամի վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվելը 1986 թ. ծնված Սամվել Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























