Ոստիկանության ծառայողները նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Երեւանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին, 1984 թ. ծնված Բագրատ Կ.-ին, 1969 թ. ծնված Գագիկ Գ.-ին եւ 1985 թ. ծնված Մինաս Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին նշված կամրջի վրա Անդրանիկ Ք.-ն եւ Բագրատ Կ.-ն վիճաբանել են Գագիկ Գ.-ի եւ Մինաս Հ.-ի հետ, որի ընթացքում Բագրատ Կ.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Գագիկ Գ.-ի դեմքին, որից հետո` Մինաս Հ.-ի աչքին եւ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























