Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին հայ-ռուսական պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային էներգիայի հարցերով վարչության պետ Արամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս հայկական եւ ռուսական կողմերն ավարտում են աշխատանքը համաձայնագրի տեքստի վրա: Հնարավոր է, այն ստորագրվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամանակ: Այսպես թե այնպես, ստորագրման վերջնական ամսաթիվը դեռ հստակ չէ:

Համաձայնագիրը ենթադրում է տեխնիկական համագործակցություն, մասնավորապես, երկու երկրների ատոմակայանների վիճակի համատեղ ուսումնասիրության հնարավորություն: