Հայաստանի ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով, այսօր՝ նոյեմբերի 28-ին, կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:

Ոստիկանությունն այսուհետ էլ անզիջում է լինելու կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում ու հետեւողականորեն շարունակելու է համակարգի ինքնամաքրման գործընթացը: