Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Քաղաքական խորհուրդը շնորհավորել է Լեւոն Դոխոլյանին ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
Քաղաքական խորհուրդը հավանություն է տվել ՕԵԿ Երիտասարդական միության վարչության կողմից ներկայացրած առաջարկությանը՝ Արմեն Գեւորգյանին ՕԵԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնում նշանակելու մասին:
Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներին, ինչպես նաեւ կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցերին:





























