Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 3/2 շենքի մոտակայքում՝ ավտոտնակից ծուխ է դուրս գալիս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.20-ին մարվել՝ 19.32-ին: Մ. Տ.-ին պատկանող թիվ 84/27 ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի 01 ԼՏ 943 համարանիշի ավտոմեքենան:





























