Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին եւ օրակարգին, ինչպես նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արեւելյան գործընկերության երկրների միջեւ հարաբերություններին եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երեկոյան Սերժ Սարգսյանը կմասնակցի Լիտվայի նախագահի անունից Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին:

Նոյեմբերի 29-ի առավոտյան կմեկնարկի Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը: