ՍԴՀԿ համագումարի ընթացքում ատենապետ է ընտրվել վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ մամուլի քարտուղար Արթուր Ղահրամանյանը:
Նա տեղեկացրեց, որ համագումարի ընթացքում ընտրվել է 9 հոգանոց վարչություն, որոնցից 8-ն ատենապետ են ընտրել Նարեկ Գալստյանին: Արթուր Ղահրամանյանը նշեց, որ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվելու համար ՍԴՀԿ նոր ատենապետ Նարեկ Գալստյանը արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:





























