Եղվարդի խճուղու «Ադորա» ռեստորանային համալիրի մոտ այսօր` նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ից հետո, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  23-ամյա Մարտին Մակրյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Վրաերթից հետո վարորդը փախուստի է դիմել, իսկ քաղաքացիները տուժողին տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում են աշխատանքներ՝ փախուստի դիմած վարորդին եւ նրա մեքենան հայտնաբերելու ուղղությամբ: