Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն, այսօր՝ նոյեմբերի 28-ին, հերթական անգամ մերժել է ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի խափանման միջոցը որպես կալանավորում թողնելու մասին ընդունված որոշումը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջելու են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ պաշտպանական կողմի մտահոգությունները նշված քրեական գործի վերաբերյալ ներկայացնելու նկատառումով:




























