Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին, նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել աջակողմյան դաշտում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չեն դիմել:





























