Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ, նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























