Երեւանի Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել  49-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: