Երեւանի Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: