Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան թաղամասում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռ. Եսայան փողոցի տներից մեկի բակում այրվել է Ս. Կ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 12 ՕՕ 927 համարանիշի ավտոմեքենայի սրահի հետեւի նստատեղը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: