Նոյեմբերի 27-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին  է դիմել 1979 թ. ծնված Նոնա Խ.-ն եւ  հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 08.15-ի սահմաններում, Վարդանանց փողոցի տնակային ավանում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Էրիկ Ս.-ն քարով հարվածել է իր ձեռքին եւ պատճառել վնասվածք, բացի այդ,  փայտե մահակով դիտավորությամբ կոտրել է իր ծանոթ, 1990 թ. ծնված Մուշեղ Ք.-ի «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի ապակիները եւ պոկել պետհամարանիշերը`  վերջինիս պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:

Կատարվում է քննություն: