Նոյեմբերի 20-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ եւ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Աղասի Հ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1993 թ. ծնված Արեն Զ.-ն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.55-ին, Արեն Զ.-ն կամավոր ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր:





























