Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նոյեմբերի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում գողացել է  գորգի ֆաբրիկայի տարածքում գտնվող կաթսայատան երկաթյա դուռը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: