Կանայք տարեկան մոտ մեկ ամիս ծախսում են արտաքին տեսքի պատճառով անհանգստանալու վրա, գրում է The Times of India-ն: Մասնավորապես կանայք անհանգստանում են հագուստի, մազերի, քաշի, կազմվածքի ու մաշկի պատճառով: Շաբաթական մտածմունքները միջինը խլում են 12 ժամ ու 4 րոպե, իսկ տարեկան՝ 26 օր:
Ավելի շատ ժամանակ է ծախսվում հագուստի ընտրության վրա՝ շաբաթական 50 ժամ միայն ընտրության վրա, իսկ հետո 1 ժամ 32 րոպե նրա վրա, արդյոք համապատասխանում է ընտրած հագուստը, թե ոչ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Օրինակ, ավելորդ քաշի վերաբերյալ մտածմունքները խլում են միայն 1 ժամ 46 րոպե, իսկ դրա պակասի վերաբերյալ մտածմունքները՝ միայն 22 րոպե: Իսկ ահա չոր կամ յուղոտ մազերի պատճառով անհանգստանում են 57 րոպե: Մաշկի գույնը, այդ թվում նաեւ դեմքի, կանանց համար շատ կարեւոր է: Այդ մասին խոսում են շաբաթական 2 ժամ 22 րոպե: Մտածմունքների ու անհանգստությունների թվում է նաեւ կրծքի մեծությունը: Ոմանց համար այն կամ շատ փոքր է, կամ շատ մեծ:





























