Նոյեմբերի 28-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1932 թ. ծնված Ռուբեն Գ.-ն  եւ հայտնել, որ հարեւանը հարձակվել է իր վրա, ծեծել իրեն եւ կնոջը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 10.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն   է զանգահարել 1942 թ. ծնված Ժորա Ս.-ն եւ հայտնել, որ իր առաջին հարկի հարեւանը հայհոյում եւ փորձում է քարով խփել իրեն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում, իրենց  շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններս ոտքերով եւ փայտերով հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: