Նոյեմբերի 29-ին՝ ժամը 21:55-ին, Արշակունյացի 196 հասցեում գործող Ceramic City խանութի երկհարկանի շենքի տանիքում անձրեւի պատճառով բաց հոսանքալարերերը թրջվել են, կարճ միացման կայծերը հրդեհի վտանգ են առաջացրել:

Տարածքի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ տանիքում կայծեր նկատելով՝ զանգահարել է էլեկտրացանց. «Մտածեցի՝ խանութը վառվում ա, իմ տունն էլ էս խանութի կողքն ա, դրա համար զանգեցի էլեկտրացանց, իրանք էլ հրշեջներ ուղարկեցին»։

Դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության երկու մարտական հաշվարկ: Հրդեհի վտանգը չեզոքացվել է։