1967 թ. ծնված Լյովա Մ.-ի վարած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 29-ին, ժամը 07.00-ին, Մեղրի-Երասխ-Երեւան ճանապարհի 200-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սիսիանի տարածքի Աղիտուի հոսպիտալ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենայի սրահում են եղել նաեւ 3 ուղեւորներ, որոնք ժամը 12-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նշված հոսպիտալ:
Կատարվում է քննություն:





























