Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում նոյեմբերի 28-ին ստուգման է ենթարկվել 1981 թ. ծնված Սամվել Խ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 42-44 սմ տրամագծով եւ 1.5 մ երկարության հաճարենու 21 գերան: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գերանները տեղափոխվել են ոստիկանության համապատասխան տարածք:
Կատարվում է հետաքննություն:





























