Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի եւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը, որը եզրափակիչում հաղթանակ է տարել ռուսաստանցի երիտասարդ հանդբոլիստների նկատմամբ:

«ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկությունում առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

Մրցաշարի մասնակիցները ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի եւ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի կողմից պարգեւատրվել են գավաթներով եւ հուշանվերներով: