Թաիլանդում ընդդիմադիրները հոսանքազրկել են Այլընտրանքային տեխնոլոգիաների կենտրոնի (CAT) շենքը, որն ապահովում է ինտերնետ կապով, այդ թվում նաեւ որոշ պետական հաստատությունների:

Ինչպես հաղորդում են տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, առանց էլեկտրաէներգիայի է մնացել ընկերության խոշորագույն սերվերներից մեկը: Ցուցարարներին հաջողվել է վնասել նաեւ պահեստային գիծը: Ընկերության մասնագետները օպերատիվ աշխատանքներ են տանում ինտերնետ-կապի խափանումները վերացնելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թալանդի ընդդիմությունը ծրագրել է դեկտեմբերի 1-ին բողոքի զանգվածային ակցիա կազմակերպել, որի ժամանակ գրոհելու են Կառավարության տունը: Նման խնդիր իր կողմնակիցների առաջ դրել է ընդդիմադիր շարժման առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանը. «Մենք հեղափոխություն կկազմակերպենք»:

Այդ ընթացքում ոստիկանությունն ուժեղացնում է կառավարության շենքի պահակազորը, անցկացվել են բետոնե արգելապատնեշներ ու փշալարեր: Մամուլի ծառայության տվյալներով՝ վարչապետ Յինգլակ Չինավաթը փոխել է առաջիկա օրերի իր օրակարգը՝ չեղյալ համարելով նախկինում նշանակված այցերն ու հանդիպումները: