Նիդերլանդների հազարավոր բնակիչներ այսօր հավաքվել են Հաագայի Սհեւենինգեն ափին, որպեսզի ականատես դառնան պատմական իրադարձության՝ արքայազն Վիլհելմ VI Օրանցի-Նասսաուի ափ իջնելուն, ով արդյունքում դարձել էր Վիլեմ I՝ Նիդերլանդների առաջին արքան:
Ազգային հագուստներով հարյուրավոր դերասանների մասնակցությամբ թատերական ներկայացումը տեղի էր ունենում նույն տեղում, որտեղ եւ տեղի է ունեցել 200 տարի առաջ:
Անակնկալ է մատուցել նաեւ եղանակը. ողջ շաբաթ Հաագայում հորդառատ անձրեւներ էին, ուժեղ քամի, սակայն այսօր անձրեւը դադարել է, իսկ արքայազնի ափ իջնելու պահին արկնքում արեւ է հայտնվել, երեւացել է ծիածանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջոցառմանը ներկա էր արքա Վիլեմ-Ալեքսանդերան ու թագուհի Մակսիման:
Այնուհետ միջոցառումն աստիճանաբար տեղափոխվել է Հաագայի կենտրոն, 1813թ.-ի հրապարակ, որտեղ մինչ ուշ գիշեր կշարունակվի տոնական համերգը՝ տեղացի երգիչների մասնակցությամբ:
Արքայազն Վիլհելմ VI Օրանցի-Նասսաուի հոլանդական ափ իջնելու 200-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններ նախատեսված են ողջ 2014թ.-ի ընթացքում: Մասնավորապես այս իրադարձությանը ուշադրություն կդարձնեն ազգային տոների կազմակերպման ժամանակ՝ 2014թ.-ի մարտի 29-ին Սահմանադրության օրն ու 2014թ.-ի սեպտեմբերի 16-ին Արքայազնի օրը:





























