Փրկարար ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել որ Թալին-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքնա է կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Գազել»  մակնիշի 749SS63 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնվ. 1980թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարացրել գազի արտահոսքը: