Փրկարար ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Կասյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ այրվում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել՝ 19.25-ին:
Այրվել է «Նիսսան» մակնիշի 19LU779 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ:





























