Միացյալ Նահանգները կշարունակի խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կթողնի Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:
Խոսելով սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրադրության մասին՝ Հեֆերնն ասել է. «Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ ձեր կառավարությունը իրավունք ունի այս կամ այն միություններին միանալու որոշումներ կայացնել, եւ ես որեւէ կարծիք չեմ կարող ասել այս կապակցությամբ: Բայց այն, ինչ ես կարող եմ ասել հետեւյալն է՝ սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումից հետո Հայաստանը բազմաթիվ ազդանշաններ է ուղարկել, որ ցանկանում է շարունակել իր բարեփոխումները եւ համագործակցությունը Արեւմուտքի՝ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, եւ մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ բոլոր այն ուղղություններով, որ կցանկանա Հայաստանը»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ պետքարտուղար Քերրին հանձնարարություն է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին «թարմացնել կարգավորման գործընթացը»:
Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում:





























